Կոնֆերանսներ

Բարի գալուստ «Ավանդական Երևան» հյուրանոց, որտեղ ձեր միջոցառումը կվերածվի նրբագեղության ու թովչանքի գլուխգործոցի: Երևանի սրտում տեղակայված մեր հյուրանոցը կատարյալ տեսարան կապահովի հատուկ առիթների համար: Լինի երազանքի հարսանիք, նշանավոր տարեդարձ, թե նրբաճաշակ ընդունելություն` մենք մասնագիտացած ենք հավերժական հիշողություններ կերտելու գործում:

«Վիշապ» սրահ

«Վիշապ» սրահ

Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցի «Վիշապ» սրահը, որի մակերեսը կազմում է 150 ք․մ․, թատերական դասավորվածությամբ տեղավորում է մինչև 120 անձ.

«Առյուծ» սրահ

«Առյուծ» սրահ

75 ք․մ․ մակերեսով «Առյուծ» սրահը «Կաբարե» դասավորվածությումբ տեղավորում է մինչև 35 անձ։

«Արծիվ» սրահ

«Արծիվ» սրահ

75 ք․մ․ մակերեսով «Արծիվ» սրահը «Կաբարե» դասավորվածությումբ տեղավորում է մինչև 35 անձ։

Ծանոթացեք մեր թիմի հետ

  • Տաթևիկ Միքայելյան

    Տաթևիկ Միքայելյան

    Կորպորատիվ վաճառքների և միջոցառումների համակարգող

    Ինչպե՞ս եք սահմանում լավ ընդունելությունը:

    Լավ ընդունելություն նշանակում է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգում է կարևոր և գնահատված՝ ջերմ վերաբերմունք, լսելու և հասկանալու պատրաստակամություն, հստակ հաղորդակցություն` ուշադրություն ցուցաբերելով մարդկանց կարիքներին, որպեսզի ձևավորենq վստահություն և դրական տպավորություն թողնենք առաջին իսկ հանդիպումից։

    Գրեք մեզ
  • Արամ Խաչատրյան

    Արամ Խաչատրյան

    Հյուրանոցի Կառավարիչ

    Ի՞նչ է հյուրընկալությունը Ձեզ համար։

    Հյուրընկալությունն ինձ համար մարդկային ամենախորը և ամենաջերմ արժեքներից մեկն է։ Այն այդպիսին է նաև հայկական մշակույթում: Հյուրընկալությունը տևական աշխատանք է, սկսվում է ոչ թե այն պահին, երբ հյուրը ժամանում է, այլ դրան նախորդող նախապատրաստական շրջանից: Հյուրընկալությունը երկկողմանի ճանապարհ է՝ մենք ոչ միայն տալիս, այլ նաև ստանում ենք էմոցիաներ: Վերջիվերջո, մարդկային կապն ամենամեծ արժեքն է, ինչն էլ ընկած է այն ամենի հիմքում, ինչ մենք անում ենք։

    Գրեք մեզ
  • Էդուարդ Ասատրյան

    Էդուարդ Ասատրյան

    Ավագ Խոհարար

    Ի՞նչ մանրուք է ամենից հաճախ անտեսվում, բայց շատ կարևոր է համի մեջ։ Եթե հարսանիքը լիներ ուտեստ, ո՞րը կլիներ։

    Վստահեցնում եմ, որ ցանկացած մանրուքից ոչ պակաս կարևոր է սիրով պատրաստելը։ Եթե ուտեստը սիրով չպատրաստվի, ոչինչ այն համեղ չի դարձնի։

    Կարծում եմ, եթե հարսանիքը ուտեստ լիներ, այն, անշուշտ, խորովածը կլիներ։ Դրա մասին է փաստում հայկական հարսանիքներին խորովածի տոնական մատուցումը՝ դարձնելով այն «սեղանի զարդ»:

Մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Պարզապես ուղարկեք մեզ էլեկտրոնային նամակ. անհամբերությամբ սպասում ենք ձեզ հետ կապի հաստատմանը։