«Արծիվ» սրահ

«Արծիվ» սրահ: Լուսանկար

75 ք․մ․ մակերեսով «Արծիվ» սրահը «Կաբարե» դասավորվածությումբ տեղավորում է մինչև 35 անձ, իսկ U-աձև դասավորվածությամբ՝ մինչև 30 անձ։

Սրահը հագեցած են ժամանակակից տեխնիկայով (էկրաններ, պրոյեկտորներ, անլար և կոնֆերանսի բարձրախոսեր), ներկառուցված ձայնային համակարգով և Webex համակարգով շարժական էկրանով։

Ինտերիերում օգտագործված են բացառապես բնական նյութեր՝ փայտ, տուֆ, տեքստիլ։

«Արծիվ» Սրահին կից կա նաև նաև ընդարձակ և լուսավոր նախասրահ՝ նախատեսված սուրճի և ճաշի ընդմիջումների համար, ինչպես նաև հանդերձարան և սանհանգույց։

Ծանոթացեք մեր թիմի հետ

  • Տաթևիկ Միքայելյան

    Տաթևիկ Միքայելյան

    Կորպորատիվ վաճառքների և միջոցառումների համակարգող

    Ինչպե՞ս եք սահմանում լավ ընդունելությունը:

    Լավ ընդունելություն նշանակում է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգում է կարևոր և գնահատված՝ ջերմ վերաբերմունք, լսելու և հասկանալու պատրաստակամություն, հստակ հաղորդակցություն` ուշադրություն ցուցաբերելով մարդկանց կարիքներին, որպեսզի ձևավորենq վստահություն և դրական տպավորություն թողնենք առաջին իսկ հանդիպումից։

    Գրեք մեզ
  • Արամ Խաչատրյան

    Արամ Խաչատրյան

    Հյուրանոցի Կառավարիչ

    Հյուրընկալությունն ինձ համար մարդկային ամենախորը և ամենաջերմ արժեքներից մեկն է։ Այն այդպիսին է նաև հայկական մշակույթում: Հյուրընկալությունը տևական աշխատանք է, սկսվում է ոչ թե այն պահին, երբ հյուրը ժամանում է, այլ դրան նախորդող նախապատրաստական շրջանից: Հյուրընկալությունը երկկողմանի ճանապարհ է՝ մենք ոչ միայն տալիս, այլ նաև ստանում ենք էմոցիաներ: Վերջիվերջո, մարդկային կապն ամենամեծ արժեքն է, ինչն էլ ընկած է այն ամենի հիմքում, ինչ մենք անում ենք։
    Գրեք մեզ
  • Էդուարդ Ասատրյան

    Էդուարդ Ասատրյան

    Ավագ Խոհարար

    Ի՞նչ մանրուք է ամենից հաճախ անտեսվում, բայց շատ կարևոր է համի մեջ։

    Վստահեցնում եմ, որ ցանկացած մանրուքից ոչ պակաս կարևոր է սիրով պատրաստելը։ Եթե ուտեստը սիրով չպատրաստվի, ոչինչ այն համեղ չի դարձնի։

Մենք սիրով կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Պարզապես ուղարկեք մեզ էլեկտրոնային նամակ. անհամբերությամբ սպասում ենք ձեզ հետ կապի հաստատմանը։