Մեր մասին
Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցը պատկանում է Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցային ցանցին։ Այն բացել է իր դռները դռները 2012 թվականին և տեղակայված է Երևանի կենտրոնում` Հանրապետության և Բուզանդի փողոցների հատման կետում: Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի շինության արտաքին տեսքը հիշեցնում է Երևանի 19-20-րդ դարերի ճարտարապետությունը: Հյուրանոցի դիզայնի վրա աշխատել են հայտնի դիզայներներներ, որոնց շարքերում է աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի դիզայներ Կլոդաղը, ինչպես նաև անձամբ Ջեյմս Թուֆենկյանը: Երևանյան այս հյուրանոցի ներքին հարդարանքը ներկայացնում է մանրակրկտորեն մշակված դետալների և շքեղ կահավորանքի համադրություն և ընդգծում է հայկական ավանդական ճարտարապետությունը: Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է ջերմ ընդունելություն և հարմարավետություն: