ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ, Ք․ Երևան
Բարի գալուստ Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց, որն իդեալական վայր է և՛ գործուղումների, և՛ ընտանեկան հանգստի համար: Հավատարիմ մնալով հայկական ավանդույթներին` մեր ինտերիերում օգտագործվում են բնական նյութեր՝ մետաղ, բազալտաքար և բուրդ: Մեր Երևանյան մասնաճյուղից, որը Հանրապետության հրապարակի և Վերնիսաժի հարևանությամբ է, հեշտությամբ կարելի է քայլել դեպի քաղաքի բոլոր տեսարժան վայրերը: Վայելեք ձեր հանգիստը Թուֆենկյան բրենդի բարձրաճաշակ գորգերով զարդարված սենյակներում՝ օգտվելով մեր բացօթյա լողավազանից, կոնֆերանս սրահից, և ականատես եղեք հայկական գորգի ստեղծման ընթացքին՝ այցելելով Թուֆենկյան գորգերի ցուցասրահ, որը գտնվում է հենց հյուրանոցի շենքում։ Դե իսկ Խարբերդ ռեստորանում բարձրաճաշակ ջազ երաժշտության ներքո մեր յուրահատուկ ուտեստները համտեսելիս՝ կկարողանաք բացահայտել գինու մշակույթի և տեղական բարձրորակ խոհանոցի նուրբ համադրությունը: Միացեք մեզ և, արժանանալով բարձրակարգ սպասարկման, ստեղծեք անմոռանալի հիշողություններ։
ՍՊԱ—կենտրոն
Մասնագիտական մերսումներ՝ հանգստի և լավ ինքնազգացողության համար։