Կապ

Հասցե: 0010, Հայաստան, Ք․ Երևան, Հանրապետության, 48

Կոորդինատներ: 40.1766352,44.5162991

Ինչպես հասնել

Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց հասնելու ձևերը մի քանիսն են․


Ավտոմեքենայով:

1) Ամրագրելով սենյակ մեր պաշտոնական կայքով՝ ստացեք օդանավակայանից մինչև հյուրանոց տեղափոխության անվճար ծառայություն։

2) Երևանի Զվարթնոց օդանավակայանից հյուրանոց հասնելու համար կարող եք օգտվել Yandex Taxi կամ GG Taxi ծառայություններից։

3) Կարող եք պատվիրել վճարովի տրանսֆեր, եթե հանգիստն ամրագրել եք երրորդ կողմի միջոցով: Ծառայության արժեքը կկազմի 10 000 դրամ։ 


Ավտոբուսով:

Օգտվեք համար 201 «Էքսպրես» հանրային ավտոբուսից անմիջապես Զվարթնոց օդանավակայանից քաղաքի կենտրոն հասնելու համար: Ավտոբուսի ուղին կազմում է ընդամենը 7 կանգառ։ Աշխատանքային ժամերը՝ 07:00 - 22:00։

Վերջին կանգառն է «Երիտասարդական» մետրոյի կայարանը (հենց քաղաքի կենտրոնում): Եթե բաց եք թողել Ձեր կանգառը, հասեք ավտոբուսի վերջին կայարան, այնուհետև նստեք մետրո և իջեք «Հանրապետության հրապարակ» կայարանում: (հյուրանոցը գտնվում է «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանից 5 րոպե քայլելու հեռավորության վրա):