Թուֆենկյան Խարբերդ ռեստորան
Թուֆենկյան Խարբերդ ռեստորանը գտնվում է Ավանդական Երևան հյուրանոցի առաջին հարկում և աշխատում է ամբողջ օրը՝ առաջարկելով բարձրակարգ խոհանոց հենց Երևանի սրտում:
Այն բացում է իր դռներն ամեն օր ժամը 07:30-ից՝ մատուցելով նախաճաշ Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոցի հյուրերի և այլ այցելուների համար բուֆետային տարբերակով մինչև 10:30 և դրանով դառնում է իդեալական վայր գործնական նախաճաշերի և հանդիպումների համար:
Աշխատանքային օրերին՝ ժամը 12:00 - 15:00 հրավիրում ենք ձեզ գործնական լանչի՝ 3850 դրամ հատուկ արժեքով:
Ժամը 16:00-22:00 մենք բաց ենք a-la cart ձևով ընթրելու համար:
Մեր ճաշացանկում առկա է ինչպես բուսակերական ուտեստների լայն ընտրանի, այնպես էլ մսով և ձկով պատրաստված հատուկ ճաշատեսակներ, որոնք ապահովում են արևմտյահայկական խոհանոցի շունչը: