ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ, Ք․ Երևան
Բարի գալուստ Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց, որն իդեալական վայր է և՛ գործուղումների, և՛ ընտանեկան հանգստի համար: Հավատարիմ մնալով հայկական ավանդույթներին` մեր ինտերիերում օգտագործվում են բնական նյութեր՝ մետաղ, բազալտաքար և բուրդ: Մեր Երևանյան մասնաճյուղից, որը Հանրապետության հրապարակի և Վերնիշաժ տոնավաճառի հարևանությամբ է, հեշտությամբ կարելի է քայլել դեպի քաղաքի բոլոր տեսարժան վայրերը: Վայելեք ձեր հանգիստը Թուֆենկյան բրենդի բարձրաճաշակ գորգերով զարդարված սենյակներում՝ օգտվելով մեր բացօթյա լողավազանից, կոնֆերանս սրահից, և ականատես եղեք հայկական գորգի ստեղծման ընթացքին՝ այցելելով Թուֆենկյան գորգերի ցուցասրահ, որը գտնվում է հենց հյուրանոցի շենքում։ Դե իսկ Խարբերդ ռեստորանում բարձրաճաշակ ջազ երաժշտության ներքո մեր յուրահատուկ ուտեստները համտեսելիս՝ կկարողանաք բացահայտել գինու մշակույթի և տեղական բարձրորակ խոհանոցի նուրբ համադրությունը: Միացեք մեզ և արժանանալով բարձրակարգ սպասարկման՝ ստեղծեք անմոռանալի հիշողություններ։
Ծառայություններ
Ծառայության ամրագրումն անհրաժեշտ է կատարել ծառայությունից 3 ժամ առաջ՝ դիմելով ընդունարան: Պատվերներն ընդունվում են 09:00 - 20:00 ։
Մերսման ծառայությունը հասանելի է 09:00 - 23:00 ։
Չեղարկումն ընդունվում է ծառայությունից 1 ժամ առաջ։ Չեղարկման մասին 20։00-ից ավելի ուշ տեղեկացնելու դեպքում կգանձվի ծառայության արժեքի 40%-ը:
Վճարումը կատարվում է ընդունարանում։