Ձեր տեսլականը, մեր հմուտ մոտեցումը:
Ավանդական Երևան հյուրանոցում Ձեր և մեր համատեղ ջանքերով իրականություն կդառնան Ձեր երազած միջոցառումերը: Խարբերդ ռեստորանում մանրուքների հանդեպ ուշադրությունն ու կատարելությունը համադրվում են արդի տեխնոլոգիական հնարավորությունների հետ: Միասին ձեր գաղափարները կվերափոխվեն անմոռանալի հիշողություններ
-
Հարսանյաց միջոցառումներ․
-Նախագահական շքեղություն. վայելեք հարսանեկան ճոխ մթնոլորտը մեր Նախագահական Լյուքսում։
-Գորգերի սրահի վեհություն. փոխանակեք ամուսնական երդումները ավանդական շնչով լի գորգերի սրահում:
-Նրբաճաշակ բանկետներ. վայելեք Խարբերդ ռեստորանի խոհարարական հմտությունները։ Ռեստորանը կարող է սպասարկել մինչև 90 անձ:
-Միջազգային չափանիշների հարմարավետություն. 83 ընդարձակ երկտեղ սենյակ:
Ծննդյան տոներ և ընտանեկան տոնակատարություններ
-Անհատական տոնակատարություններ. կազմակերպեք միջոցառումը մեր ավանդական մթնոլորտի ներքո` արտացոլելով ձեր անկրկնելի ոճը:
-Ունիվերսալ տարածք. լինի մտերմիկ հավաքույթ, թե ընդարձակ միջոցառում` մեր ռեստորանն ու հյուրանոցը միշտ պատրաստ են կյանքի կոչելու ձեր յուրօրինակ տեսլականը:
Նոր հայացք գործնական հանդիպումներին
Կոնֆերանսներ և Վորքշոփեր.
Միաձուլեք պատմությունն ու ժամանակակից կյանքը` տպավորիչ կոնֆերանսներ կազմակերպելով մեր նոր սրահում, որի բացումը նախատեսված է 2023 թվականի նոյեմբերին: Շնորհիվ բարձրագույն չափանիշներին համապատասխանող առաջադեմ տեխնոլոգիաների, այդ թվում՝ նախապես տեղադրված էկրանի և ընդարձակ սրահի, որտեղ կարող է տեղավորվել ընդհուպ 120 մարդ, մենք դինամիկ տարածք ենք ապահովում հանդիպումների համար:
Կորպորատիվ միջոցառումներ/Խնջույքներ.
Պատմական հմայքը միաձուլվում է արդի մտածողությանը. այստեղ կարող եք կազմակերպել նմանը չունեցող խնջույքներ, այդ թվում նաև ամանորյա միջոցառումներ` օգտվելով Խարբերդ ռեստորանի ծառայություններից:
Մեր ծառայությունները.
-Առաջադեմ տեխնոլոգիաներ. տեսալսողական սարքեր,
-Ունիվերսալ հարմարություններ. 120 հոգու համար նախատեսված դահլիճ
-Խոհարարական ծառայություն. անթերի խոհարարական ծառայություններ Խարբերդ ռեստորանի կողմից:
-Անթերի նախագծում. հոգատար անձնակազմ միջոցառումների իրականացման համար:
Կատարելագործեք կորպորատիվ մշակույքը․ կապ հաստատեք մեզ հետ, և մենք կկազմակերպենք միջոցառում, որտեղ նորարարությունը կհամադրվի պատմության հետ` մնայուն տպավորություններ և անմոռանալի պահեր պարգևելով բոլոր մասնակիցներին: